Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Աշխարհի ամենատես աչքի առաջ

Աշխարհի ամենատես աչքի առաջ
08.03.2025 | 20:37

Ծանր կադրեր են գալիս Սիրիայից՝ Էրդողանի բաշիբոզուկները ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՈՒՄ ալավիներին:

Երկու օր առաջ, չդիմանալով առկա ճնշումներին, ալավիները զենքի դիմեցին և որոշ հաջողությունների հասան, սական երեկ թուրքմենները հետ գրավեցին կորցրածը և այժմ ուղղակի ՍՊԱՆՈՒՄ ԵՆ ԱԼԱՎԻՆԵՐԻՆ:

Հենց այդպես՝ փողոցներում մարդկանց սպանելով պտտվում են...

Անմարդկային վիդեոներ և ֆոտոներ են, դրանցից նույնիսկ ամենանմեղները չեմ կարող այստեղ դնել:

Նայում եմ և պատկերացնում, թե ինչպես են ապրել մեր նախնիները այս գազանների իշխանության տակ Օսմանյան սուլանությունում:

Սիրիայում տեղի է ունենում ԱԼԱՎԻՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ հենց միայն նրա համար, որ մարդը ալավի է, նրան սպանում են:

Շատ են նաև ստորացնող, մարդկային արժանապատվությունը նսեմացնող տեսարանները: Էրդողանի բաշիբոզուկները «փայլում» են իրենց ողջ «հմայքով»:

ԹՈՒՐՔԸ ՆՈՒՅՆ ԹՈՒՐՔՆ Է ՄՆԱՑԵԼ, լրիվ նույնը, թեև դրսում XXI-րդ դարն է:

Սա հաշվի առեք «խաղաղության» մասին ձեր ցնորամիտ կոնցեպտները կառուցելիս և սա հաշվի առեք, երբ փրփուրները բերաններիդ ու տուրք տալով միայն էմոցիաներին կամ կարճաժամկետ քաղաքական պատրանքներին, իսկ հաճախ էլ գտնվելով տաք և ապահով հեռուներում, ցնորամիտ ծրագրեր եք գծում Հայաստանի Հանրապետության արևմտյան սահմանի ու ռուսներին հեռացնելու կապակցությամբ:

ԿՄՏՆԵՆ ՈՒ ԿՍԿՍԵՆ ՍՊԱՆԵԼ, ինչպես Սիրիա են մտել և Սիրիայում են սպանում:

ՄԱԿ անդամ պետություն է, չէ՞, Սիրիան, միջազգային ճանաչված սահմաններ ունի, աշխարհն էլ նայում է, չէ՞, բայց... ուղղակի՝ մտել և սպանում են:

Լուսանկարում՝ ալավիների հոգևոր առաջնորդնրից մեկն է, որին ևս սպանել են:

Մհեր ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2215

Մեկնաբանություններ